Չի կարող  ՀՀ քաղաքացին ստանալ գրոշներ, իսկ նախարարները միլիոններ․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

․

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Ախ, այդ չարաբաստիկ պարգևավճարները: Թեմա, որ մեկ տա­րուց ավելի է` չի իջնում օրակարգից: Ստացողներն արդարացնում են, չստացողները` դատապարտում: Իսկ վարչապետը, որն այս ավանդույթը հիմնեց, շարունակում է պնդել, թե ճիշտ է անում, կոռուպցիայի մեջ չթաղվելու, լիարժեք աշխատե­լու համար մարդիկ պետք է լավ վարձատրվեն:

Ընդդիմախոսները բազմաթիվ առարկություններ են բե­րում: Օրինակ` այն, որ չի կարող նախարարի և նախարարության շարքային աշխատողի վարձատրության միջև տարբերությունը լինել անմարդկային, ասենք` 20 անգամ: Չի կարող հարկ վճարող ՀՀ քաղաքացին ստանալ գրոշներ, իսկ նախարար-փոխնախարարները` ամսական 2 միլիոն դրամի կարգի գումար:

Եվ վերջապես, Ագորայի սկզբունքով կա­ռավարելու խոստումներ տվող իշխա­նությունը, որը չի դադարում կրկնել, որ 2018 թվականին ժողովուրդն է եկել իշխանության, չի կարող անմասն լի­նել այդ գործընթացից: Ավելին` պարգևավճարները շնորհվեն ծածուկ` կառավարության կուլիսներում, և բացահայտվեն միայն պատահաբար: Սակայն այս ամենի մեջ մի ավելի չա­րագուշակ բան կա. ինչո՞ւ չի փորձում Փաշինյանը վարձատրությունների այս համակարգն օրինականացնել: Որ ոչ թե պարգևավճարների կամա­յական ու անօրինական համակարգ աշխատի, այլ բարձրաստիճան պաշ­տոնյաների վարձատրության մասին օրենքով նախատեսված դրույքա­չափերը փոխվեն, օրենքում համապատասխան փոփոխություններ կատարվեն, այդ փոփոխություններն իրականացվեն Ազգային ժողովի կող­մից, ապա մտնեն օրինական ուժի մեջ, և քննադատողներն ել իմանան, որ սա արվում է Հայաստանի Հանրա­պետության օրենքով սահմանված կարգով:

Պատճառն այն է, որ այդ պարագայում բոլորը` վերից վար, պետք է օրենքով սահմանված չափով վարձատրվեն: Եվ դրա չափն այլևս կախված չի լինելու ոչ վարչապետի, ոչ քաղաքա­պետի, ոչ էլ որևէ նախա­րարի կամքից»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ