Հետխորհրդային երկրների նախարարների քաշի ու կոռուպցիայի միջև կապ կա. հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News 

կոռ

Ֆրանսիացի հետազոտողն ուղիղ կապ է հայտնաբերել 15 հետխորհրդային երկրների նախարարների մարմնի քաշի և կոռուպցիայի մակարդակի միջև: Ամենից մարմնեղ նախարարներով երկրներում կոռուպցիայի մակարդակն ավելի բարձր է եղել: 

Հետաքրքիր է, որ ամենից գեր նախարարների երկրներում քաղաքացիներն ավելի նիհար են եղել: Իհարկե, չնայած նկատված կապին՝ քաղաքական գործիչների կառուցվածքը չի կարելի երկրի կոռումպացվածության հստակ և օբյեկտիվ չափանիշ համարել: Այդուհանդերձ, այս հետազոտության հեղինակը պնդում է՝ այս ցուցանիշները պետք է հաշվի առնել, այդ թվում՝ դրանց զարգացման առումով:

Իբրև վերջինի օրինակ՝ հետազոտողը բերում է Հայաստանում 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, որի արդյունքում Սերժ Սարգսյանի ղեկավարած կառավարությունը հրաժարական տվեց՝ իշխանության ղեկը զիջելով ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Վերջինիս իշխանության գալուց հետո երկրում նկատելիորեն իջել է կոռուպցիայի մակարդակը:

Փաշինյանի կառավարության նախարարների մարմնի զանգվածի միջին ցուցանիշն, ըստ հետազոտողի հաշվարկների, 31,2 էր, իսկ Սարգսյանինը՝ 32,1:

կոռուպցիա

--00--ԱԹ