ՊՆ գործող նախարարը «դանոս» գրելով «վաստակեց» վարչապետի խորհրդականի պաշտոնը. Մամիջանյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

«Նախագահ Սերժ Սարգսյանն եղել է մեր բանակի ակունքներում, և այն բանակը, որ մենք պահել ենք, հաղթող բանակ է եղել, իսկ ինչ վերաբերում է սննդին՝ չեմ կարող ընկալել ինչպիսի՞ հոգեկերտվածք պետք է ունենա մարդ, որ Աժ-ի ամբոնից համարձակվի ասել, որ զինվորը սոված է եղել և բերի իր անձի օրինակը»: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԱԺ- ում իշխանության կողմից հնչած նախկինում բանակում եղած խնդիրների մասին հայտարարություններին:

«Ես փորձում եմ խուսափել բանակի նկատմամբ բացասական խոսակցություններից, բայց ով- ով՝ իրենք բանակի մասին խոսելու հնարավորություն էլ հաստատ չունեն, որովհետև բազմաթիվ խնդիրներ առկա են իրենց Արշակ Կարապետյանի հետ, որին նշանակել են Պաշտպանության նախարար: Մի հատ հիշենք, իշխանափոխությունից հետո Արշակ Կարապետյանը, որ նշանակվեց վարչապետի խորհրդական, իր պաշտոնը ո՞նց է վաստակել՝ «դանոս», կեղծ մատնություն գրելով, եթե դա է իրենց երազած բանակը, մենք թույլ չենք տա»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

--00--ԱՀ