Շիրակի մարզպետը 4 օրով արձակուրդ կգնա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

Հասարակական

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շիրակի մարզպետն արձակուրդ է մեկնել:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը 2021 թվականի օգոստոսի 3-ից 6-ը ներառյալ:

2. Հովհաննես Հարությունյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Պողոս Աբրահամյանը: 

--00--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս