Քննարկվել են Վայոց ձորում խմելու ջրի 24-ժամյա մատակարարման խնդիրների վերացման հարցերը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 28, 24News

․

ՀՀ ՏԿԵ նախարարի պաշտոնակար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ հուլիսի 28-ին Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել մարզի համայնքներին խմելու ջրով ապահովելու խնդիրներին առնչվող հարցերի քննարկում:

Վայոց ձորի մարզում նշված թեմայով քննարկում կազմակերպելու առաջարկով ՀՀ ՏԿԵ նախարարի պաշտոնակատարին առաջարկություն էր ներկայացրել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տնօրինությունը:

Քննարկմանը մասնակցել են նաև Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն ի տեղակալ, գործառնական տնօրեն Վահե Բատոյանը, ՓԲԸ-ի «Հարավ-շահագործման» տնօրեն Սպարտակ Մկրտչյանը, մարզի համայնքների ղեկավարներ և տեղակալներ:

Առանձնակի ուշադրություն է հատկացվել Եղեգնաձոր քաղաքի շուրջ 450 բաժանորդների ջրամատակարարման գրաֆիկում տեղ գտած խախտումներին առնչվող խնդիրներին, որոնք ծագում են «Սառբաղբյուր», «40 աղբյուր» և «Ոստան» ջրաղբյուրների ջուրը Եղեգնաձոր փոխադրող մայր ջրատարից Եղեգիս համայնքի Արտաբույնք, Շատին և Գլաձոր համայնքի Գետափ գուղերում չսահմանված հատվածներում ջրի բարձր թողունակությամբ միացումների արդյունքում Եղեգնաձոր մատակարարվող ջրի քանակի նվազման պատճառով:

Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել աջակցել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մարզի համայնքներում իրականացվելիք աշխատանքներին:

--00--ԱՀ