Երբ ղժղժղանը ջախջախում էր ՍԴ-ն, ինչու՞ ձեր ողջ ուժերով չպաշտպանեցիք նրան․ Ավետիք Իշխանյան

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 12, 24News 

Իշխանյան

Անցյալ տարի նոյեմբերի 9-ի գիշերը, երբ պարզվեց, որ Հայաստանի բռնապետիկն իր «հպարտ» ժողովրդից գաղտագողի, գիշերվա մթության քողի տակ ստորագրեց կապիտուլյացիան, հազարավոր զայրացած մարդիկ դուրս եկան ինքնաբուխ բողոքի։ Հավաքվածները չունեին առաջնորդ, ով նրանց կկազմակերպեր, կուղղորդեր հետագա քայլերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Հավաքին ներկա չէր ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչ։ Այդ հետագայում պիտի ստեղծվեր «Հայրենիքի փրկության կոմիտեն» բաղկացած տասնյակ, միմյանց խանդող եւ չվստահող «կուսակցություններից»։ Ամեն դեպքում ժողովրդի արժանապատվություն ունեցող եւ պայքարի պատրաստ հատվածը հավատաց նրանց եւ մասնակցեց բողոքի հավաքներին՝ ամեն օր հուսալով որեւէ վճռական քայլի։

Սակայն ընդդիմությունը գնալով փակուղային «սահմանադրական» ճանապարհով, հավաքվածներին ոգեւորում էր, հույսը դնելով մեկ ԳՇ-ի պետ Օնիկ Գասպարյանի վճռականության, մեկ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի սկզբունքայնության, մեկ իմքայլականների ապաշխարհման, հետագայում ղժղժանի կազմակերպած «ընտրությունների», այսօր էլ խեղճուկրակ Սահմանադրական Դատարանի վրա։

Հարգելի ընդդիմադիրներ, երբ անցյալ տարի, 2020թ․ ղժղժղանը ջախջախում էր ՍԴ-ն, ինչու՞ ձեր ողջ ուժերով չպաշտպանեցիք նրան։ Չէ՞ որ ՍԴ-ն քայքայվում էր եւ Արցախի հանձնումը վավերացնելու եւ այսօրվա համար։ Իսկ դուք, այսօր այդ, առանց այն էլ սարսափած կառույցից հերոսություն եք պահանջում, ինքներդ ընդունակ չլինելով կատարել նույն հերոսությունը»,- գրել է Իշխանյանը։

--00--ԱՀ