Սադրանք է եղել. Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Ոստիկանության կենտրոնական բաժնից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ընդգծեց՝ սադրանք է եղել իր նկատմամբ: Նա ներկայացրեց իրողությունը, ասաց՝ կառավարության շենքի առջևով գնում էր դեպի Նալբանդյան փողոց, ոստիկանների մեջ կանգնած էր ծանոթներից մեկին է հանդիպել, ում բազմիցս աջակցել են իրենց գրասենյակում՝ բնակարանային հարցով:

«Քրեական անցյալ ունեցող մեկն էր: Անցնելիս բավական ագրեսիվ ձևով ասաց՝ «ինչ եղավ իմ գործը»: Ես էլ շտապում էի, ասացի՝ Ղարաբաղը կորցրել ենք, դու դեռ քո գործով ես զբաղվում: Հետո նա հայհոյանքներ հնչեցրեց իմ ու Ղարաբաղի հասցեին»,-ասաց նա՝ նշելով, որ դրանից հետո քաղաքացին հարձակվել է իր վրա ու սկսել քաշքշել:

Ոստիկանությունը բերման է ենթարկել նրանց, ընդ որում՝ Իշխանյանին՝ ծեծի ենթարկելու կասկածանքով:

Իշխանյանը ներքաղաքական իրավիճակին անդրադարձավ՝ նշելով, որ խնդիր է դրված ցանկացած գնով իշխանությունը պահել: Վարչապետը մի գրչի հարվածով փոխում է կադրերին, նշանակում իր կարծիքով հավատարիմ կադրերին, իսկ նախագահը կնիքի տեղ է կատարում, ստորագրում հրամանները:

--00--ԱԹ