Բերման են ենթարկել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

հասարակական

Բերման են ենթարկել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը.

«Հենց նոր ինձ զանգահարեց Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և տեղեկացրեց, որ իրեն բերման են ենթարկել Ոստիկանություն։ Որպես փաստաբան՝ գնում եմ Կենտրոնականի բաժին»,-գրել է Մելիքյանը:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի փոխանցմամբ, Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Կենտրոնականի բաժին իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին բերման ենթարկելու առնչությամբ:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս