Երևանում 2 տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոց, գաղտնի դանակով ձեռնափայտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

Ոստիկանության ՔՈ ԹԱՇԴՊ վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևանի Խորենացու փողոցում հայտնաբերեցին և, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին երկու տղամարդու։ Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեցին թմրամիջոցի նմանվող զանգվածներ, որոնք, ըստ նրա՝ մեթամֆետամին ու սուբուտեքս են: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին կրակող ինքնաշեն սարք և գաղտնի դանակով ձեռնափայտ։

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ: 50-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

--00—ԼՄ