Մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժությունը․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

ՊՆ

Հունիսի 15-ին 5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս. Գրիգորյանի ղեկավարությամբ մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Եռօրյա զորավարժության նպատակը հրամանատարների հմտությունների կատարելագործումն է, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունների ստուգումը:

Զորավարժության շրջանակում առաջադրվել և լուծումներ են ստացել մի շարք օպերատիվ մարտավարական խնդիրներ»,- ասված է հայտարարության մեջ:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս