ՀՅԴ-ն զինված պայքար չի մղի Փաշինյանի դեմ, բայց բացառում է նրա վերարտադրությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

«Ուղղակի բացառում եմ Նիկոլ Փաշինյանի և իշխանության վերարտադրությունը՝ անսալով մեր քաղաքացիների հայրենասիրությանը և քաղաքացիական գիտակցությանը։ Չի կարող նման բան լինել»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանը։

Մանուկյանը նաև բացառել է Փաշինյանի դեմ զինված պայքարի հավանականությունը՝ նշելով, թե ՀՅԴ-ն հայ ղեկավարների դեմ զինված պայքար չի մղի, քանի որ զենքով իրենք պայքարել են միայն Հայաստանի արտաքին թշնամիների դեմ։

Ինչ վերաբերում է հնարավոր բախումներին, մեր զրուցակիցը հավաստիացրել է, որ իրենք ամեն ինչ անում են այդ սցենարը բացառելու համար։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս