Մասիսում գիշերը այրվել է տներից մեկին կից կառուցված խոհանոցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

նկար

Հունիսի 4-ին՝ ժամը 05:31-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 5-րդ փողոցում այրվում է տանը կից շինություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է 5-րդ փողոցի տներից մեկին կից կառուցված խոհանոցը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07։40-ին։ Այրվել է խոհանոցը՝ գույքով (մոտ 30 քմ): 

--00—ԼՄ