Տոպրակների մեջ փաթաթված դիերի էլի դեպքեր են բացվելու. սառնարաններում նորերը կան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

Պատերազմից 8 ամիս անց ծնողների մեծ մասը իրենց կորած կամ մահացած որդիների մասին լուրի են սպասում, այն դեպքում, երբ դեռ ապրիլից հայտնվում են ճանաչելի դիեր, ու որևէ մեկն ուշադրություն չի դարձնում նրանց։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։ 

Նրա խոսքով, կա համակարգված աշխատանքի խնդիր։ Պատգամավորը վստահ չէ, որ բացահայտումը խնդիրը լուծելու է։

«Նոր դիեր են լինելու։ Տվե՛ք ինձ լիազորություն, կկազմակերպեմ, իմանաք՝ որտեղ ինչքան դիակ ունենք։  

Սա միակ դեպքը չէ, դեռ բացվելու են էլի դեպքեր, սառնարաններում հայտնվելու են նոր դիակներ։ Աղմուկը բարձրանալուց հետո հարցին լուծում չի տրվելու։ Ավելին, քարոզչական թեզ են տանում, թե դիակները միտումնավո պահել էին նախկինները, որ ընտրությունների նախօրեին ասեին, բացահայտեին»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։