Հնդկաստանում գրանցվել Է ապրիլից ի վեր COVID-19-ի դեպքերի օրական աճի ամենացածր ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

կորոնավիրուս

Հնդկաստանում գրանցվել Է ապրիլից ի վեր COVID-19 կորոնավիրուսով վարակման դեպքերի օրական աճի ամենացածր ցուցանիշը. վերջին 24 ժամվա ընթացքում ախտորոշվել Է վարակման 186 հազար 364 դեպք: Այդ մասին հաղորդել Է Times of India հրատարակությունը, վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշում Է Times of India-ն, վերջին անգամ այդ ցուցանիշը 187 հազարը չի գերազանցել ապրիլի 14-ին: Հրատարակությունն ընդգծում Է, որ վարակվածների թիվը երկրում շարունակում Է աստիճանաբար նվազել: Այսպես, արդեն շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ COVID-19-ի դեպքերի օրական աճը չի գերազանցում 200 հազարի նշագիծը: Դրա հետ մեկտեղ մայիսին ավելի վաղ հիվանդացության մակարդակը մեկ օրում կազմում Էր ավելի քան 300 հազար: Սակայն մահվան ամենօրյա դեպքերի թիվն առաջվա պես գերազանցում Է 3 հազարը: Անցած օրվա ընթացքում երկրում ախտահարվածների շրջանում գրանցվել Է մահվան 3660 դեպք:

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Հնդկաստանում լարված իրադրություն Է ստեղծվել կորոնավիրուսով հիվանդացության բարձր ցուցանիշի պատճառով: Հաղորդվել Է, որ երկրի մի շարք տարաշրջանների հիվանդանոցներ լեփ-լեցուն են, դիտվում Է մահճակալների, թթվածնի բալոնների եւ թոքերի արհեստական շնչառության ապարատների անբավարարություն: Բնակիչները ստիպված են օգնության սպասել հիվանդանոցների մերձակայքի փողոցներում, շտապ օգնության մեքենաների մեջ:

Դրա հետ մեկտեղ հաղորդվել Է երկրում կորոնավիրուսի առանձնապես վտանգավոր շտամի հայտնաբերման մասին, որը նույնիսկ ստացել Է «հնդկական» անվանումը: Հնդկաստանն աշխարհում երկրորդ հորիզոնականն Է զբաղեցնում COVID-19-ի տարածման տեմպերով: Համավարակի ողջ ժամանակաշրջանում երկրում հայտնաբերվել Է կորոնավիրուսի ավելի քան 27,5 միլիոն դեպք, ավելի քան 318,8 հազար ախտահարված մահացել Է: Մինչդեռ երկրում գրանցվել Է կորոնավիրուսային ինֆեկցիայից ապաքինման շուրջ 24,8 միլիոն դեպք

--00—ՄՀ