Հնդկաստանում կորոնավիրուսի 392 488 նոր դեպք է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2,  24News

կորոնավիրուս

 Հնդկաստանում կորոնավիրուսի 392 488 նոր դեպք է հայտնաբերվել, մահացել է 3 689 մարդ։

Հնդկաստանն աշխարհում երկրորդն է կորոնավիրուսի դեպքերի թվով։ Երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է COVID-19-ի ավելի քան 19,5 միլիոն դեպք, մահացել է 215 հազար մարդ։

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 156 միլիոնից ավելի մարդ։

 --00—ՄՀ