Հնդկաստանում կորոնավիրուսի նոր մուտացիա են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News 

կորոնավիրուս

Կորոնավիրուսի նոր մուտացիա Է հայտնաբերվել Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է գենոմիկայի և ինտեգրատիվ կենսաբանության ինստիտուտի աշխատակից Վինոդ Սքարիան:

«SARS-CoV-2-ի նոր գիծը՝ B.1.618-ը, որն առավելապես հայտնաբերվել Է Հնդկաստանում և բնութագրվում Է գենետիկական տարբերակների առանձին հավաքածուով, ներառյալ E484K-ն, իմունային պատասխանից շեղվելու հիմնական տարբերակն Է»,-գրել Է նա Twitter-ում:

Արևմտյան Բենգալիայում ավելացել Է կորոնավիրուսով վարակվածների թիվը. վերջին օրվա ընթացքում այնտեղ հայտնաբերվել Է գրեթե 10 հազար նոր դեպք: Մասնագետը նշել Է, որ նոր մուտացիայի մասին դեռ քիչ բան Է հայտնի, այդ թվում նաև այն, թե այն կարող Է արդյոք կրկնական ինֆեկցիաներ առաջացնել:

--00—ՄՀ