Հնդկաստանում 130 օրվա ընթացքում 1-ին անգամ 30 հազարից պակաս մարդ է COVID-19-ով վարակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News 

Հնդկաստան

Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բերեկեցության նախարարությունն անցած օրը հայտնաբերել Է կորոնավիրուսով վարակման 29 689 նոր դեպք: Ինչպես հուլիսի 27-ին իր կայքում հաղորդում Է գերատեսչությունը, համաճարակի ժամանակ վարակվածների ընդհանուր թիվը երկրում կազմել Է 31 440 951, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարակվածների օրական թիվը 30 հազարից պակաս Է իջել 130 օրվա ընթացքում՝ մարտի 17-ից ի վեր, առաջին անգամ, երբ նշվել Էր 28 903 նոր ախտահարված:

Մարտի կեսերից Հնդկաստանում նշվել Է կորոնավիրուսային վարակով հիվանդացության կտրուկ աճ, սկսած ապրիլի 5-ից վարակվածների թիվը մշատապես գերազանցել Է 100 հազարը, այդ ցուցանիշի հակառեկորդն արձանագրվել Է մայիսի 7-ին եւ կազմել Է ախտահարման 414 188 դեպք մեկ օրում:

Բայց դրանից հետո հայտնաբերված նոր հիվանդների թիվն սկսել Է աստիճանաբար նվազել, արդեն հունիսի 8-ին նշվել Է 100 հազարից պակաս վարակված, այդ ժամանակվանից այս ցուցանիշը երկրում կայունորեն նվազում Է:

Միեւնույն ժամանակ այդ վարակի հետ կապված մահացու վախճանների թիվը Հնդկաստանում մեկ օրում աճել Է 415-ով եւ հասել 421 382-ի:

Մեկ օրում COVID-19-ից ապաքինվել Է 42 363 հիվանդ, բուժվածների ընդհանուր թիվը կազմել Է 30 621 469: Հուլիսի 27-ի առավոտվա դությամբ երկրում բուժում Է անցնում 398 100 հիվանդ, ինչը 13 089-ով պակաս Է, քան մեկ օր առաջ: Հնդկաստանն աշխարհում զբաղեցնում Է երկրորդ տեղը վարակվածների ընդհանուր թվով՝ զիջելով ԱՄՆ-ին, եւ երրորդ տեղը մահացության գծով՝ այդ ցուցանիշով զիջելով ԱՄՆ-ին եւ Բրազիլիային։

 --00—ՄՀ