Քոչարյանն աշխատելու է զրոյացնել Փաշինյանին․ սահմանային վիճակն առիթները կտա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ կառավարման արդյունավետության համար իշխանության պատասխանատվությունն առաջնային է։ Ըստ նրա՝ իշխանությունն իրավունք չունի նախկինների քաղաքական «ալիբիով» պաշտպանություն կառուցել։ Այս մասին նա ասել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում։

«Պատերազմի հետևանքով շատ ավելի մեծ ռիսկերով իրավիճակ ունենք։ Ինչպես իշխանությունն իրավունք չունի նախկինների քաղաքական «ալիբիով» պաշտպանություն կառուցել, այնպես էլ նախկին որևէ քաղաքական ուժ իրավունք չունի իշխանության «ալիբիով» անտեսել խնդիրները` երևույթի ամբողջ լայնությամբ»,- ասել է քաղաքական մեկնաբանը։ 

Ըստ նրա՝ եթե իշխանությունները մտածում են, որ կարող են խուսանավել այդկերպ, ապա ավելի կոշտ ձևով դա իրենց առաջ կկանգնի, թեկուզ ընտրություններից հետո։ 

Բադալյանը նկատել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հաջողությունը պայմանավորում է Փաշինյանի վարկանիշի զրոյացմամբ։ 

Շարունակությունը՝ տեսանյութում։