ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող սեփականություններում ԱԱԾ ստուգումները քաղաքական ուժի ցուցադրություն էր ոչ թե ներքին խաղացողների,այլ արտաքին շրջանակների համար։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
Քաղաքական մեկնաբանի կարծիքով՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը որպես ազդակ է դիտարկվել։
«Այս փուլում պետք է սպասենք մարտահրավերների դրսից, որոնք իրականացվելու են ՀՀ-ում ներքին խաղացողների միջոցով։ Նրանց միջոցով, ովքեր կա՛մ պատրաստ են ՀՀ-ի դեմ քայլերի՝ առանց հաշիվ տալու, կա՛մ շատ լավ հաշիվ են տալիս, բայց մերժելու տարբերակ չունեն»,- ասել է նա։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ