Հրդեհ Բաշինջաղյան փողոցում․ դեպքի վայր է մեկնել է երկու մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

․

Մայիսի 23-ին, ժամը 01։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի շենքերից մեկի բակում գտնվող ավտոտնակից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակում (մոտ 40 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։51-ին, մարվել՝ 01։55-ին։ Մասամբ այրվել է ներսում գտնվող սառնարանը և ջերմահարվել է կախովի առաստաղը։

--00--ԱՀ