Շահումյան գյուղում խորդանոց է այրվել. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

հրդեհ

Ապրիլի 29-ին՝ ժամը 03:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի 2-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 11 տան մոտակայքում այրվում է խորդանոց։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։19-ին, մարվել՝ 03։48-ին։ Ամբողջությամբ այրվել է խորդանոց (9 քմ)։