ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ գործարար Խաչատուր Սուքիասյանը առաջիկա արտահերթ ընտրություններին հնարավոր է մասնակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական նախընտրական ցուցակով:
Տեղեկությունը «Փաստինֆո»-ն փորձեց ճշտել ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանից, վերջինս էլ հորդորեց չհենվել ասեկոսեների վրա.
«Ճիշտն ասած առաջին անգամ ձեզանից եմ լսում: Խնդրում եմ չհիմնվել ասեկոսների վրա, որովհետև ֆիզիկապես դեռ ոչ մի ցուցակ էլ չկա: ԲՀԿ-ն միշտ գործել է թափանցիկ, որևէ տեղեկություն չենք թաքցնում հանրությունից, երբ ցուցակները կլինեն, ըստ այդմ՝ կտեսնենք»,-ասաց Արման Աբովյանը: