Արտակարգ դեպք Երևանում. Խաչատուր Սուքիասյանի տուն են ժամանել հրշեջ-փրկարարները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

հրդեհ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, հրդեհի ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12։25-ի սահմաններում ահազանգ է ստացվել նշված կենտրոն, որ հրդեհ է բռնկվել Զավարյան փողոցում։

Հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարաիական վարչության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Այս պահին հրշեջները նշված վայրում, որը պատկանում է գործարար Խաչատուր Սուքիասյանին, աշխատանքներ են կատարում կրակի տարածումը կանխելու ուղղությամբ։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննությունից հետո։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

--00--ԱԹ