ԱԱԾ-ն հերքում է մի խումբ անձանց՝ Արմավիրից հայ-թուրքական սահմանն անցնելու լուրը

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 13,  24News 

ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է այն տեղեկությունները, թե, իբր, Արմավիրի հատվածից հայ-թուրքական սահմանը անցել են այլ ազգի մի խումբ անձինք և ԱԱԾ ու ռուս խաղաղապահներն իրականացնում են նրանց որոնողական աշխատանքները: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից ասացին, որ նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

--00—ՄՀ