Հնդկաստանում մեկ օրում 400 հազարից ավելի մարդ է վարակվել կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1,  24News

հնդկաստան

Հնդկաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերի նոր համաշխարհային հակառեկորդ է սահմանվել:

 Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսով է վարակվել 401 հազար 993 մարդ:

Հնդկաստանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 19 միլիոն 164 հազար 969, մահացել՝ 211 հազար 853 մարդ:

--00—ՄՀ