ՀՀ և ՌԴ շահերը 90 տոկոսով համընկնում են. ես արժանապատիվ եղբայրության կողմնակից եմ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

«Պիտի հասկանանք՝ ում շահերն են համընկնում մեր երկրի շահերի հետ, գտնենք, կառուցենք և գնանք առաջ»,-այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Միանգամից ասեմ՝ այսօր դա Մոսկվան է, այլընտրանք չկա, ով ինչ ասում է՝ խաբում է, բայց նույնիսկ այսօր Մոսկվայի հետ հարաբերություններում ՀՀ-ն պարտվողական կարգավիճակում է»,-ասել է նա։

Միքայել Մինասյանն ընդգծեց՝ ինքը ՌԴ-ի հետ եղբայրության կողմնակից է։

«Ես արժանապատիվ եղբայրության կողմնակից եմ։ Դա էլ է աշխատանք, դա էլ է դիվանագիտություն։ ՀՀ և ՌԴ շահերը 90 տոկոսով համընկնում են», - նշել է Մինասյանը։

--0--ԿԿ