ՀՀ տարածքում խոցվել է ռուսական ուղղաթիռ. կա երկու զոհ, մեկ վիրավոր. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

ՀՀ տարածքում` Ադրբեջանի հետ սահմանի մերձակայքում, ռուսական Մի-24 ուղղաթիռ է խոցվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը: Պատճառը՝ գետնից խոցումն է զենիթային հրթիռային համակարգի միջոցով։

Մի-24-ն ընկել է ՀՀ լեռնային հատվածում: Երկու օդաչուները զոհվել են, մեկն էլ տեղափոխվել է հիվանդանոց։ Ուղղաթիռն ընկել է Երասխ գյուղի շրջակայքում։ 

Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը հետաքննություն է վարում ՝ պարզելու ռուսական ուղղաթիռի ուղղությամբ կրակողների ինքնությունը:

--00--ԱԹ