Հրդեհ Մխչյան գյուղում. այրվել է տուն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

հրդեհ

Ապրիլի 6-ին, ժամը 20:07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մխչյան գյուղում. այրվում է տուն: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 20:20-ին:

--00--ԱԹ