35-ամյա մրգավետցուն տան բակում դանակահարել է 35-ամյա մխչանցին․ հանգամանքները պարզվում են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

դանակ

Ապրիլի 22-ին՝ ժամը 01.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Մրգավետ գյուղի 35-ամյա մի բնակիչ:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 00.30-ի սահմաններում հիվանդանոց տեղափոխվածի տան բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է Մխչյան գյուղի 35-ամյա բնակիչը: Նա բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել հանցագործության գործիք դանակը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ