«ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

հրդեհ

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Մարտունի քաղաքում «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենայում բռնկված հրդեհի մասին:

Դեպքի վայր են մեկնել շրջանային բաժնի հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև տեղամասային տեսուչը:

Հրշեջներին հաջողվել է ժամանկին մարել կրակը: Նախնական տվյալներով այն բռնկվել էր կարճ միացումից: Մասնակի այրվել է մեքենայի սրահը:

Տուժածներ չկան:

--00--ԱԹ