Կոթի գյուղում այրվել է «GAZ Sadko»-ի թափքն ամբողջությամբ, բեռնախցիկը՝ մասամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

մեքենա

Մայիսի 20-ին՝ ժամը 09:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կոթի գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:28-ին, մարվել՝ 10:38-ին: Այրվել է «GAZ Sadko» մակնիշի ավտոմեքենայի թափքը՝ ամբողջությամբ և բեռնա­խցիկը՝ մասամբ: