ԲԴԽ-ի պատվիրակության անդամները հանդիպել են Մոսկվայի քաղաքային դատարանի գործընկերների հետ

ԵՐԵՎԱՆ ԱՊՐԻԼԻ 3,  24News

ԲԴԽ

ՌԴ մայրաքաղաքում հյուրընկալված ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակության ներկայացուցիչներն աշխատանքային հանդիպում են ունեցել Մոսկվայի քաղաքային դատարանի գործընկերների հետ: Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ կողմերը քննարկել են էլեկտրոնային արդարադատության արդի խնդիրները:

Ռուս մասնագետները հայ գործընկերներին ներկայացրել են Մոսկվայի քաղաքային դատարանի ֆունկցիոնալ կառավարման խնդիրները, կիսվել իրենց փորձով: Հատկապես կարևորվել է այնպիսի նպատակային ծրագրերի իրականացումը, որոնք վերաբերում են էլեկտրոնային արդարադատության փուլային ներդրմանը, դատական գործերի կառավարման ժամանակակից թվայնացված համակարգին,  արդարադատության համակարգային մշտադիտարկմանը, արդարադատության ծախսատարության կրճատմանը:

Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են Էլեկտրոնային արդարադատության համակարգի նորացված ծրագրային ուղղություններով ՀՀ դատական համակարգում, մասնավորապես՝ Երևան քաղաքի դատարանում կատարված աշխատանքը: Ռուս գործընկերների հետ քննարկվել են էլեկտրոնային հայցադիմումների, ծանուցման համակարգի, էլեկտրոնային փաստաթղթերի ստեղծման և դատավարական այլ գործընթացների ավտոմատացման հայեցակարգի գործիքակազմերն ու դրանց ներդրման առանձնահատկությունները:

 --00—ՄՀ