ԲԴԽ պատվիրակությունն այցելել են Մոսկվայի քաղաքային դատարան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News 

ԲԴԽ

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում գտնվող Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել են Մոսկվայի քաղաքային դատարանում: 

ԲԴԽ-ից հայտնում են, որ այցը կրել է ճանաչողական բնույթ: Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը հայ գործընկերներին ներկայացրել է դատարանի կառուցվածը, դատավորների ծանրաբեռնվածության ցուցանիշները:

Հայ եւ ռուս գործընկերները մտքեր են փոխանակել  երկու երկրների մայրաքաղաքային դատարանների գործունեության առանձնահատկությունների եւ ընդհանրությունների, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման փորձի, մասնավորապես՝ պանդեմիայի պայմաններում էլեկտրոնային արդարադատության կիրառման ծավալների եւ արդյունավետության վերաբերյալ:

Հայկական պատվիրակության ղեկավարն ընդգծել է բարեկամ երկրների դատական համակարգերի միջեւ նորովի ձեւավորվող փոխգործակցության կարեւորությունը եւ վստահություն հայտնել, որ լավագույն եւ առաջադեմ փորձի փոխանակումը միանշանակ իր դրական ազդեցությունը կունենա դատական ինստիտուտների բարեփոխման եւ կատարելագործման ճանապարհին: 

 --00—ՄՀ