Խաղաղապահների աջակցությամբ ավելի քան 80 տոննա մարդասիրական օգնություն է առաքվել Քարվաճառ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

խաղաղապահներ

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների տարանցումն այն տարածքների միջև, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել 2020 թվականի նոյեմբերին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Սոցիալական օբյեկտների և բնակելի շենքերի էլեկտրամատակարարման և ջրամատակարարման համակարգերը վերականգնելու համար Մարդասիրական արձագանքման կենտրոնի 11-րդ ռուսական շարասյունը, որը բաղկացած էր «ԿամԱԶ» մակնիշի ռազմական 15 մեքենայից և ուղեկցող մեքենաներից, մոտ 80 տոննա բեռ է առաքել Քարվաճառի շրջան

Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, տասնմեկ մարդատար ավտոմեքենայի շարասյունները տեղափոխել են ավելի քան 1600 տոննա բեռ:

--00—ՄՀ