Փաշինյանը դեմագոգիա է անում, մինչև գնդակահարությունն էլ զոհվելու էր պատրաստ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

«Փաշինյանը չէ ընտրության օր որոշողն ու հայտարարողը, ուղղակի նա ամեն ինչ իրեն վերագրելու մոլուցք ունի»,- 24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Խաչիկ Գալստյանը:

Նա չբացառեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունը կարող է չեղարկվել: Ըստ Գալստյանի՝  Փաշինյանը կարող է կամայականորեն կամ ալկոհոլի ազդեցությամբ փոխել որոշումը։

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը՝ եթե ժողովուրդը ցանկանա իրեն գնդակահարել, ապա ինքը պատրաստ է դրան, մեր զրուցակիցն ասաց. «Փաշինյանը պատերազմի ժամանակ էլ մեռնելու էր պատրաստ, հիմա էլ նույն դեմագոգիան է շարունակում ու հայտարարում, թե իբրև գնդակահարության է պատրաստ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ