Սարգսյան-Լուկաշենկո զրույցի գաղտնազերծումը, գուցե, թաքնված ուղերձ ունի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

«Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցի գաղտնազերծումից միգուցե թաքնված որոշակի ուղերձներ կարելի է հասկանալ։ Այս պատերազմը բազում հարցականներ ունի։ Այդ պայմանը կարող է առաջարկված լինել նաև Նիկոլ Փաշինյանին»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը։

«Ես փաստ չունեմ, բայց այն գործողությունները, որոնք բոլորիս աչքի առջև են, արդեն դավաճանության էլեմենտներ են պարունակում։ 

Լուկաշենկոն դեռ ամիսներ առաջ էր որոշակի բաներ բացահայտել՝ ասելով, որ մենք Սերժ Ազատիչին առաջարկում էինք այդ տարածքները հետ հանձնել։ Իհարկե, այնտեղ 5 մլրդի մասին խոսք չկար։ Կար միայն այն մասին, որ անվտանգության որոշակի երաշխիքներ էին տալիս ՌԴ նախագահը, Լուկաշենկոն։ Խաղաղապահները մտնում էին տարածարջան, որը բավարար չէր, բնականաբար, մեզ և այն ժամանակվա գործող իշխանության համար՝ լավ իմանալով, թե ում հետ գործ ունենք։ Արդյունքում նախորդները մերժել էին այդ առաջարկը»,- ասել է նա։

Դիտարկմանը՝ եթե այդ տարբերակը նորերն ընդունած լինեին, այդ դեպքում պատերազմ ինչու՞ պետք է սկսվեր, նա նկատել է. 

«Պատերազմը գուցե քո՞ղ էր, որ ի ցույց դրվի ազգին՝ ի՞նչ արեցինք, պատերազմ էր, հայտարարեցինք Հայրենական պատերազմ ու ազգովի էլ պարտվեցինք»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ