Հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

ՊՆ

Մարտի 18-ին և 19-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս - Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակը փոփոխության չի ենթարկվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

--00--ԱԹ