ՊՆ-ն 200 զույգ ճտքավոր կոշիկ կփոխանցի ԱԱԾ-ին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Հասարակական

Կառավարության որոշմամբ, ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2.655.000 դրամ պայմանագրային արժեքով 200 զույգ ճտքավոր կոշիկները կփոխանցվեն ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը:

Վարչապետի հանձանարարությամբ՝ Պաշտպանության նախարարը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ համատեղ պետք է ապահովի գույքի հանձնման-ընդունման գործընթացը:

--00--ԿԿ