Moderna-ն կմեկնարկի երեխաների վրա կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News   

Thumbnail

Ամերիկյան Moderna ընկերությունը հայտարարել է 6 ամսականից մինչև 11 տարեկան երեխաների վրա կորոնավիրուսային վարակի դեմ սեփական պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ սկսելու մասին:

«Ուրախ ենք սկսել mRNA-1273 հետազոտության 2/3-րդ փուլը ԱՄՆ-ի և Կանադայի առողջ երեխաների շրջանում»,- այս մասին մեջբերել է Moderna-ի մամուլի ծառայության գործադիր տնօրեն Սթիվեն Բանսելին:

Ենթադրվում է, որ թեստավորմանը կմասնակցի  6,750 երեխա Կանադայից և ԱՄՆ-ից: Նրանք կստանան պատվաստանյութի երկու դեղաչափ 28 օրվա տարբերությամբ, 2-ից 12 տարեկան երեխաները կստանան 50 կամ 100 մկգ առաջին դեղաչափը, իսկ 6 ամսականից մինչև 2 տարեկան մասնակիցները`25, 50 կամ 100 մկգ:

--00--ԱՀ