Արցախի հարավային թևում որոնողական աշխատանքները մառախուղի պատճառով չեղարկվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

նկար

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Արցախի հարավային թևում (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններ) նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել են մառախուղի և անբավարար տեսանելիության պատճառով:

Նման դեպքում աշխատանքն արդյունք չի տալիս: Եթե եղանակային պայմանները թույլ տան, որոնումները կշարունակվեն վաղը:

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1490 աճյուն:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս