Տավուշում ռուսական զորախմբի ներկայության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

հասարակական

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տավուշում ռուսական զորախմբի ներկայության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեք։

Եթե ասում եք սահմանագծում/սահմանանշում չեն իրականացնում, ապա ներկայացրեք ռուսական կողմի ներկայության դրդապատճառները։

Թե՞ որևէ մեկը հերքում է ռուսական կողմի ներկայությունը Տավուշում։

Եվ վերջինը, Տավուշի մարզպետին, Պաշտպանության նախարարի փոխանցեք, որ իրենք երկիրը հանձնած իշխանության ներկայացուցիչներն են և մունաթով թող իրենց վարչապետի հետ խոսեն. դեռ իրենց էլ կանդրադառնանք, թող չշտապեն»։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս