Անընդհատ ջարդում ենք, անընդհատ գալիս են․ պատերազմի ավարտը չի երևում․ Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Ադրբեջանի առաջնային խնդիրն էր կայծակնայնին պատերազմի միջոցով արագորեն վերահսկողություն հաստատել Արցախի վրա, ինչը,  բնականաբար, տապալվել է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

«Առաջին մեկ-երկու օրերի հիմնական թափը որոշակի դադարներ կրում է, սակայն զգոնությունը թուլացնել չի կարելի։ Թշնամին անընդհատ վերախմբավորումներ է կատարում և փորձում ճեղքում մտցնել։ Ծանր մարտեր են ընթանում՝ հիմնական հարավային և հյուսիսային ուղղություններում»,- ասել նա։ 

Նրա խոսքով՝  պատերազմական գործողությունների դադարեցման մեջ շատ բան կախված է դիվանագիտական հարթությունում ընթացող գործողություներից։  

«Ամբողջ Արցախը ռազմաճակատի է վերածված։ Շատ բան կարող էր արվել մինչև ռազմական գործողությունները սկսվելը։ Միջազգային հանրությունն իր ձեռքի տակ եղած մեխանիզմները դեռևս լիարժեք չի օգտագործում՝ կանխելու պատերազմը»,- ընդգծել է Աբրահամյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս