Արցախում նախընտրական քարոզարշավը մեդիահարթակներ է տեղափոխվում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News 

Արցախ

«Աշխարհում նոր կորոնավիրուսի տարածմամբ խաղի որոշակի կանոններ են փոխվել, որոնք չէին կարող շրջանցել Արցախը»,- 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: 

Աբրահամյանը ընդգծեց, որ մարդաշատ հավաքները, հանդիպումները, փակ տարածքներում ակցիաները հանրային առողջության համար վտանգ են ներկայացնում, ինչով պայմանավորված Արցախի քաղաքական գործիչներն ու ուժերը գնում են մարտավարական փոփոխությունների: Հավելեց նաև, որ քարոզչությունն աստիճանաբար տեղափոխվում է մեդիահարթակներ, քանզի այլընտրանք չկա:

Ինչ վերաբերում է քարոզարշավի լարված լինելուն, ապա Աբրահամյանի բնորոշմամբ՝ լարվածություն, ընդհանուր առմամբ, չկա, բայց կան քաղաքական հայտարարություններ, քննադատություններ, որոշակի դեպքերում՝ պիտակավորումներ, սակայն ընդհանուր մթնոլորտը վատ չէ:

Դառնալով արցախա-ադրբեջանական սահմանին այս օրերին տիրող իրավիճակին՝ մեր զրուցակիցը փոխանցեց, որ ընդհանուր շարժեր կան, բայց դրանք առայժմ վտանգավոր փուլում չեն: «Մարտի սկզբից երկու զորավարժություներ են անցկացվել, հիմնական ակտիվությունն ինժեներական աշխատանքների ուղղությամբ է նկատվում»,- ափոփեց Տիգրան Աբրահամյանը:

Վրույր Սևակ