Մինչ Աբովյանի թիվ 1 դպրոցում դասադուլ է, մարզպետը դեսպան է ընդունում․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Աբովյանի թիվ 1 դպրոցում մոտ մեկ ամիս է՝ խաթարված է ուսումնական պրոցեսը՝ դասադուլ է, եւ հայտնի չէ, թե երբ են դասերը վերսկսվելու, Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին է ընդունում, նրա հետ կրթական ծրագրեր քննարկում, ապա համատեղ այց կազմակերպում մարզի մեկ այլ դպրոց։

Ո՛չ մարզպետին, ո՛չ ԿԳՄՍ նախարարին չի հետաքրքրում Աբովյանի թիվ 1 դպրոցում տիրող վիճակը, որտեղ կոլեկտիվն ու ծնողական համայնքը պայքարում են նախարարի նշանակած տնօրենի դեմ եւ պահանջում, որ դպրոցի նախկին տնօրենը վերանշանակվի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ