Իմ վերաբերմունքը չի փոխվել․ Ամուլսարի հանքը բացելու հավանակություն կա և այն մեծ է.Փաշինայն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

․

Իմ վերաբերմունքը չի փոխվել, ես այն կարծիքին եմ, ինչ եղել եմ մի տարի առաջ։ Ամուլսարի հետ կապված շատ կարևոր էի համարում անվտանգային բաղադրիչը, ասելով, որ մենք պատերազմական իրավիճակի մեջ ենք և երբ պատերազմ սկսվի, տուրիստների հոսքը չի շարունակվելու մեր երկիր։ Այս մասին 1in.am-ին տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Եվ այդ ժամանակ մենք արժույթային խնդիրների առաջ կարող ենք կանգնել։ Այդ իրավիճակում կոնկրետ հանքարդյունաբերությունն է, որ երաշխավորում է երկրի համար վալյուտային հոսքեր»,-նշեց վարչապետը։

Փաշինյանը  հավելեց, որ Ամուլսարի հանքը բացելու հավանակություն կա և այն մեծ է։

 

 

--00--ԱՀ