Փաշինյանը շահագրգիռ է Ամուլսարի հանքի և՛ շահագործմանը, և՛ չշահագործմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

Նիկոլ Ամուլսար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորայքում «Այո»-ի քարոզչություն իրականացնելիս ծանոթացել է տեղացիների խնդիրներին։ Գորայքցիները բարձրաձայնել են Ամուլսարի չշահագործման հետևանքով իրենց բնակավայրում աշխատատեղերի պակասի ու կտրուկ արտագաղթի մասին, ինչին Փաշինյանը պատասխանել է, որ շահագրգիռ է և՛ հանքը շահագործելու, և՛ չշահագործելու հարցում։

«Շահագրգիռ եմ, որովհետև գիտեմ, որ հանքի շահագործումը տնտեսական օգուտներ կբերի, շահագրգիռ չեմ, որովհետև մինչև այս պահը մենք չենք ստացել անհերքելի փաստեր, որ հանքի շահագործումը կարողանալու ենք կազմակերպել առանց վնասների»,-նշել է վարչապետը, ապա հավելել, որ եթե լինեն անհերքելի փաստեր, որոնց հիման վրա կարելի կլինի շահագործել հանքը բնապահպանական կառավարելի ռիսկերով, ապա ինքը կողմ կլինի։

«Ասում եմ՝ կառավարելի ռիսկերով, քանի որ այնպիսի բան չկա, որ բնապահպանական վնաս չի առաջացնում»,-ասել է Փաշինյանը։