ԼՂ հակամարտության գոտում վերջին օրերին պահպանվել է կայուն իրավիճակը. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

1.jpg

ԼՂ հակամարտության գոտում վերջին օրերի ընթացքում պահպանվել է կայուն իրավիճակը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուս խաղաղապահները վերահսկում են իրավիճակը 27 դիտակետերում, շարունակում են տարածքի ականազերծումը և ապահովում են փախստականների` ԼՂ վերադարձի անվտանգությունը»,- ասել է նա:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարության դրույթների իրականացումը քննարկվել է փետրվարի 17-ին՝ Ռուսաստանի նախագահի և ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցների, ինչպես նաև Մոսկվայում ՌԴ և ՀՀ արտգործնախարարների հանդիպման  ժամանակ:

Երեք փոխվարչապետների համատեղ նախագահությամբ շարունակվում է աշխատանքը ստեղծված եռակողմ խմբի շրջանակներում:

--00--ԱԹ