Գավառում 18-ամյա տղայի են դանակահարել․ կասկածյալը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

դանակահարություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Ոստիկանության Գավառի բաժնում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 15-ին Գավառում տեղի ունեցած դանակահարության փաստով։

Ժամը 11:45-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի վերին 3-րդի ծակած-կտրած վերք, գլխի գագաթային և գագաթա-ծոծրակային շրջանի սալջարդ վերքեր, ճակատի քերծվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գանձակ գյուղի բնակիչ 18-ամյա Գեղամ Ս․-ն է։

Նույն օրը՝ ժամը 10։00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցի գետնանցումում Գեղամի Ս․-ի հետ վիճաբանել է Գավառի բնակիչ 19-ամյա Վոլոդյա Օ․-ն, ով իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Գեղամ Ս․-ին։ 

 --00—ՄՀ