Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ «Ձմեռ-2021» զորավարժություններն այսօր ավարտվում են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

զորավարժություններ

Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ «Ձմեռ-2021» զորավարժություններն այսօր ավարտվում են: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:

Կարսում անցկացվող համատեղ զորավարժություններին հետևել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարտ, Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերեմ Մուստաֆաևը և այլ զինվորական պաշտոնյաներ:

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ զորավարժությունների նպատակը համագործակցության ապահովումն է ու համատեղ գործողությունների համակարգումն է։

զորավարժություններ
զորավարժություններ
զորավարժություններ

--00--ԱԹ