«Ետկարսյան» փուլ ենք մտնում. Ստեփան Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Ստեփան Դանիելյան

Ռեգիոնը փաստորեն մուտք է գործում «ետկարսյան» շրջան, առանց հարաբերությունները կարգավորող որեւէ փաստաթղթի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին:

«Ադրբեջանն արդեն Թուրքիայի պրոտեկտորատն է, Ալիեւն էլ, ըստ էության, Ադրբեջանի պատվավոր նախագահը։ Չունենալով ժառանգորդ, սակայն ունենալով անվտանգության խնդիր իշխանությունը կորցնելուց դեպքում, երաշխիքների դիմաց պետությունը փուլ առ փուլ հանձնում է Թուրքիային։

Այս ամենը հաշվի առնելով մի լուրջ խնդիր է առաջանում։ Հարավային Կովկասը «կախված» է մնացել Կարսի պայմանագրից, որն ինչ-որ կայունություն էր հաղորդում ռեգիոնին, սակայն հաշվի առնելով Թուրքիայի գործողություններն, այն արդեն դե-ֆակտո չի գործում։

Ռեգիոնյը փաստորեն մուտք է գործում «ետկարսյան» շրջան, առանց հարաբերությունները կարգավորող որեւէ փաստաթղթի»,- գրել է նա։

--00--ԱԹ